Մեր մասին

«Մարշալ Լենդ» ընկերությունը իր գործունեությունը ծավալել է Երևան քաղաքում 1994թ.-ից ի վեր:

Ընկերությունը զբաղվում է անվադողերի և անվահեծերի ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով: Քսան տարուց ավելի է ինչ ընկերությունը ներմուծում է տարբեր ապրանքանիշերի ամառային և ձմեռային անվադողեր և ալյումինե անվահեծեր: Այժմ ընկերությունը հանդիսանում է ճապոնական «DUNLOP», «TOYO», «YOKOHAMA», չինական «GOFORM», «ICE MAX» և կորեական «MARSHAL» ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:

«Մարշալ Լենդ» ընկերությունը ունի մասնագիտացված վաճառքի սրահներ ինչպես Երևան քաղաքում այնպես էլ Հայաստանի Հանրապետության մարզերում և Արցախում: Բոլոր խանութ-սրահները վերազինված են ժամանակակից, արդիական, եվրոպական արտադրության ճշգրիտ սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում են անիվների և անվահեծերի հավասարակշռում:

Ընկերության բոլոր մասնաճուղերում գործում է վճարման «Ապառիկը տեղում» համակարգը INECO BANK-ի միջոցով: Մենք ընդունում ենք Visa, MasterCard, AmericanExpress և ArCa վճարային քարտերը:

Ընկերության փորձառու մասնագետները միշտ պատրաստ են իրականացնելու խորհրդատվություն՝ ամառային կամ ձմեռային անվադողերի և անվահեծերի ճիշտ ընտրության հարցում:

Այսպիսով սիրով սպասում ենք ձեզ «Անիվների աշխարհ» խանութ-սրահներում: