Անվադողերի լրացուցիչ նշաններ

Անվադողերի վրա միշտ նշվում են արտադրող ընկերության անվանումը, թողարկման տարին, մոդելը, դրա տիպաչափը: Անիվների նշագրման ժամանակ արտադրողները կիրառում են տառաթվային ծածկագիր, որը մատնանշում է կոնկրետ մոդելի որակները, դրա տեխնիկական չափանիշներն ու շահագործման առանձնահատկությունները: Բացի հիմնական ցուցանիշներից անվադողի կողային հատվածում առկա են լրացուցիչ նշագրումներ:
1 — առավելագույն ծանրաբեռնվածությունն ու ճնշումը (ԱՄՆ ստանդարտով);
2 — անվադողի ներքին հատվածի մատնանշում՝ պրոտեկտորի ոչ սիմետրիկ պատկերի դեպքում: Այս դեպքում արտաքին հատվածը նշվում է «OUTSIDE» գրվածքով;
3 — շերտերի քանակությունն ու կարկասի քորդի և բրեքերի տեսակը;
4 — արտադրող գործարանի ապրանքային նշանը;
5 — ուրվագծի լայնությունը;
6 — սերիան;
7, 15 — ռադիալ անվադողի մատնանշումը;
8 — անխցիկ անվադողի մատնանշումը;
9 — նստեցման տրամագիծը;
10 — բեռնատարողության ինդեքսը;
11 — արագության ինդեքսը;
12 — ավտոմեքենայի վրա անվադողի պտույտի ուղղության նշագրումը (պրոտեկտորի ուղղորդված նկարի դեպքում);
13 — արտադրության ամսաթիվը, օրինակ՝ 2001 թ. 28-րդ շաբաթը (մինչև 2000 թիվը նշվում էր եռանիշ թիվ);
14 — ՄԱԿ ԵՏՀ №30 Կանոնին անվադողի համապատասխանության պաշտոնական հաստատման նշանը, սերտիֆիկատը թողարկած երկրի պայմանական համարը և սերտիֆիկատի համարը;
16 — մոդելի անվանումը:
Անվադողերի սեզոնայնությունն ու շահագործման պայմանները
- RAIN, WATER գրվածքները կամ անձրևանոցի պատկերը մատնանշում են, որ տվյալ անվադողն ստեղծվել է հատուկ անձրևից հետո առաջացող թաց մակերևույթների համար: Այս տեսակի անվադողերն առանձնանում են ջրասավառնումից պաշտպանության բարձր մակարդակով:
- Ձյան փաթիլի պատկերը կամ Winter գրվածքը նշանակում են, որ անվադողը ձմեռային է:
- M&S գրվածքը նշանակում է «ցեխ» և «ձյուն», և այս անվադողը կարող է լինել ունիվերսալ՝ նախատեսված բոլոր եղանակների համար կամ ձմեռային:
- All Season — Բոլոր եղանակներին շահագործման համար նախատեսված անվադող:
Անվադողի տեղադրման տեղի նշումներ
- Left և Right գրվածքները մատնանշում են, որ տվյալ մոդելը տեղադրվում է միայն ձախ կամ աջ կողմից: Պետք է նշել, որ մոնտաժելու և ապամոնտաժելու ընթացքում անհրաժեշտ է պահպնել այս հրահանգը:
- Outside և Inside գրվածքները մատնանշում են, որ անվադողերը պետք է տեղադրվեն համապատասխանաբար դեպի ավտոմեքենայի արտաքին կամ ներքին կողմը:
- Սլաքը կամ Rotation գրվածքը ցույց են տալիս, թե որ ուղղությամբ պետք է պտտվի անվադողը, ինչը պայմանավորվում է պրոտեկտորի նկարով:
Գունավոր նշաններ
Անվադողերի վրա առկա լրացուցիչ նշանների թվին են պատկանում կողային հատվածում առկա գունավոր նշանները: Կարմիր կամ դեղին կետի տեսք ունեցող այդ նշանները հստակեցնում են անվադողի ամենակոշտ և ամենափափուկ կետերը, ինչը պետք է հաշվի առնել՝ անվադողը հեծանի վրա տեղադրելիս:
Թվային նշագրումով սպիտակ գույնի դրոշմը վկայում է, որ արտադրության վերջին փուլում տեսուչը զննել է անվադողը: Գնորդի կամ մոնտաժող մասնագետի համար այդ նշանի առկայությունը կարևոր չէ:
Ռետինի ողջ երկայնքով տարվող գունավոր գծերը թույլ են տալիս արագ իդենտիֆիկացնել մոդելները խանութներում կամ պահեստներում: Նույնիսկ մեկ արտադրողի թողարած յուրաքանչյուր մոդելի վրա այդ գծերը կարող են տարբեր լինել, ընդ որում դրանք չեն կրում անվադողի վերաբերյալ որեւէ տեխնիկական տեղեկություն:
Անվադողերի նշագրումը ավտոարտադրողների կողմից
Ավտոմեքենաների ստանդարտ համալրման դեպքում անվադողերի վրա արվում են հատուկ նշագրումներ, որոնք տեղեկացնում են գնորդին, որ անվադողը տեղադրվել ավտոարտադրող գործարանում: Սովորաբար նման ավտոդողերը տարբերվում են իրենց մոդելի ստանդարտից, քանի որ դրանց տեխնիկական բնութագրերը օպտիմալացված են ավտոմեքենայի կոնկրետ մոդելի համար, ինչը թույլ է տալիս ապահովել մեքենայի շահագործման առավելագույն արդյունավետությունը: Նման դեպքում անվադողի վրա արվում է «omologation» նշագրումը:
Հատուկ նշագրումներն ու նշանները կարող են մատնանշել անվադողի օգտագործման ընդհանուր տեխնիկական առանձանահատկություններն ու այն անհատական որակները, որոնք սահմանափակում են տվյալ անվադողի տեղադրումը որոշ ավտոմեքենաների կոնկրետ մոդելների վրա: Այս նշագրումները ճիշտ հասկանալու համար պետք է նախապես ծանոթանալ դրանց կամ դիմել մեր խանութի մասնագետներին, որոնք միշտ պատրաստ են պատասխանել Ձեր հարցերին: