Մարդատար ավտոմեքենայի անվադողերում ճնշումը

Ինչպիսի՞ն պետք է լինի ճնշումը մարդատար ավտոմեքենաների անվադողերում:
Ցանկացած պատասխանատու վարորդ, ով հոգ է տանում իր և իր ուղևորների անվտանգության մասին, պետք է պարբերաբար ստուգի իր ավտոմեքենայի տեխնիկական վիճակը: Այստեղ կարևոր դեր է խաղում նաև անվադողերում ճնշման մակարդակը:
Յուրաքանչյուր ավտոմեքենայի համար ճնշման օպտիմալ մակարդակը նշվում է դրա տեխնիկական փաստաթղթերում: Սակայն իրականում այն կախված է բազում գործոններից՝ մեքենայի բեռնվածությունից, կլիմայից, ավտոմեքենայի սռնիներից և այլն: Լինում է նաև այնպես, որ ճնշման խորհուրդ տրվող չափանիշները չեն համընկնում գնված անվադողերի վրա նշվածների հետ:
Եթե դուք վարում եք մարդատար ավտոմեքենա, ապա օպտիմալ ճնշումը կտատանվի 1.9-ից մինչև 2.3 մթնոլորտի սահմաններում: Պետք է նշել, որ առջևի անվադողերում ճնշումը սովորաբար պետք է ավելի ցածր լինի, քան հետևիններում (տարբերությունը կազմում է 0.1-0.3 միավոր): Ցանկացած դեպքում այն չպետք է գերազանցի տվյալ անվադողի համար առավելագույն թույլատրելի ցուցանիշը:
Ավելցուկային ճնշման դեպքում կարող է որոշակիորեն բարելավվի ավտոմեքենայի կառավարելիությունը, մեքենան կարող է ավելի կայուն դառնալ շրջադարձերում:
Երբ ճնշումն անբավարար է, աճում է գլորքի դիմադրությունը, ինչը բերում է վառելիքի գերածախսի: Անվադողը ավելի շատ է տաքանում, առաջանում է պայթյունի վտանգ: Աճում է նաև վատ ճանապարհներով երթևեկելու ժամանակ անվասկավառակը վնասելու վտանգը: Իսկ ամենակարևորը՝ անվադողը դեֆորմացվում է, ինչը զգալիորեն կրճատում է դրա շահագործման ժամկետը: Որպես կանոն՝ ցածր ճնշումով անվադողերով երթևեկելիս, առաջին հերթին մաշվում են ուսային գոտիները:
Թույլտարելիից բարձր ճնշումով անվադողերն առավել վտանգավոր են անձրևային պայմաններում:
1PSI = 0, 7 կգու/սմ2
1PSI = 0, 68 ատմ
1PSI = 0, 69 բար
1PSI = 6.895 կՊա
Ճնշումը (PSI) | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
Ճնշումը (կՊա) | 138 | 145 | 152 | 159 | 165 | 172 | 179 | 186 | 193 | 200 |
Ճնշումը (ատմ) | 1.4 | 1.4 | 1.5 | 1.6 | 1.6 | 1.7 | 1.8 | 1.8 | 1.9 | 2.0 |
Ճնշումը (PSI) | 30 | 31 | 32 | 33 | 34 | 35 | 36 | 37 | 38 | 39 |
Ճնշումը (կՊա) | 207 | 214 | 221 | 228 | 234 | 241 | 248 | 255 | 262 | 269 |
Ճնշումը (ատմ) | 2.0 | 2.1 | 2.1 | 2.2 | 2.3 | 2.4 | 2.4 | 2.5 | 2.6 | 2.7 |
Ճնշումը (PSI) | 40 | 41 | 42 | 43 | 44 | 45 | 46 | 47 | 48 | 49 |
Ճնշումը (կՊա) | 276 | 283 | 290 | 296 | 303 | 310 | 317 | 324 | 331 | 338 |
Ճնշումը (ատմ) | 2.7 | 2.8 | 2.9 | 2.9 | 3.0 | 3.0 | 3.1 | 3.2 | 3.3 | 3.3 |
Ճնշումը (PSI) | 50 | 51 | 52 | 53 | 54 | 55 | 56 | 57 | 58 | 59 |
Ճնշումը (կՊա) | 345 | 352 | 358 | 365 | 372 | 379 | 386 | 393 | 400 | 407 |
Ճնշումը (ատմ) | 3.4 | 3.5 | 3.5 | 3.6 | 3.7 | 3.7 | 3.8 | 3.9 | 3.9 | 4.0 |