Անվադողի հիմնական գործառույթները

Ավտոմեքենայի անվադողը հանդիսանում է ձեր փոխադրամիջոցի կարևորագույն մասերից մեկը: Այն անընդհատ գտնվում է շարժման մեջ՝ փոխազդելով ասֆալտի կամ հողածածկի հետ: Այն կոչված է ապահովել վարորդի և ուղևորների անհրաժեշտ հարմարավետությունն՝ անկախ եղանակից և ճանապարհածածկի վիճակից: Անվադողը պետք է ապահովի նաև արդյունավետ արգելակումը կամ արագացումը ցանկացած եղանակային և ճանապարհային պայմաններում:
Իր գործառույթների շնորհիվ անվադողը պետք է կարողանա լուծել մի քանի խնդիր՝ ամորտիզացիա (կախոցի հետ համատեղ); փոխանցում՝ (շարժիչի, գլորման, արագացման, արգելակման էներգաիների); այն նաև պետք է երկար ծառայի, կարողանա ուղղորդել, գլորվել ցանկացած մակերևույթի վրայով, տանել ավտոմեքենայի քաշը:
- Գլորում ցանկացած մակերևույթով: Ավտոմեքենայի անվադողը պետք է պահպանի իր որակները տարբեր վիճակում գտնվող ճանապարհների վրա և ջերամստճանային ցանկացած պայմաններում (+50-ից մինչև -50 աստիճան):
- Ուղղության պահանում: Ավտոմեքենայի անվադողը պետք է ապահովի շարժման հետագծի կայունությունը ցանկացած պայմաններում: Ենթարկվելով զանազան ծանրաբեռնվածությունների ճանապարհի, եղանակի և ավտոմեքենայի կողմից՝ անվադողը պետք է արժանապատվորեն դիմակայի դրանց:
- Ծառայության ժամկետ: Անվադողի ծառայության միջին ժամկետը կազմում է 4 տարի, սակայն ամեն բան կախված է ձեր վարելաոճից, ավտոմեքենայի տեխնիկական վիճակից, ճանապարհային պայմաններից, անիվների կարգավորումից, ճնշումից և այլն: Հենց ճիշտ ճնշումն է հանդիսանում ավտոմեքենայի անվադողերի երկարակեցության կարևորագույն գրավականներից մեկը:
- Ավտոմեքենայի քաշը: Անվադողը պետք է դիմանա ավտոմեքենայի քաշին ճանապարհածածկի հետ փոխազդեցության պայմաններում: Ընդ որում, իր ծառայության ընթացքում անվադողը ենթարկվում է շուրջ 20 000 000 տարբեր դեֆորմացիաների և ծանրաբեռնվածությունների: