Ինչու չի կարելի ձմռանը երթևեկել ամառային անվադողերով և հակառակը

Ինչու չի կարելի ձմռանը երթևեկել ամառային անվադողերով և հակառակը

Երևի մեկ անգամ չէ, որ հանդիպել եք վարորդների, որոնք ձմռանը երթևեկում են ամառային անվադողերով: Նրանք վստահեցնում են, որ «սկզբունքորեն դա հնարավեոր է»: Հարց է ծագում՝ արդյո՞ք դա իրոք թույլատրելի է: Սկսենք նրանից, որ վաճառվող ավտոմեքենաների վրա սովորաբար տեղադրում են բոլոր եղանակների համար նախատեսված անվադողեր: Խնդիրն այն է, որ տարբեր երկներում կլիման տարբեր է:

Պետք է հիշել, որ ամառային և ձմեռային անվադողերի արտադրության ժամանակ կիրառվում է տարբեր տեսակի ռետին: Դա հեշտ է նկատել, երբ փոխում եք ամառային անվադողերը ձմեռային «կպչունների» (առանց բութակների անվադողեր) ու դրանց աղմուկը կորում է: Հարցն այն է, որ ամառային անվադողերում ռետինն ավելի կոշտ է, իսկ ձմեռայիններինը՝ փափուկ: Ամառային անվադողերը բացասական ջերմաստիճանների պայմաններում կտրուկ կորցնում են էլաստիկությունը, ինչի հետևանքով նվազում է ճանապարհի հետ կցորդումը: Պահպանաշերտի կոշտացման հետևանքով երկարում է նաև արգելակային ճանապարհը: Ինչ վերաբերում է ձմեռային անվադողերին, ապա այստեղ պատկերը մի փոքր այլ է: Դրանք իրենց հատուկ կազմի շնորհիվ «սառում են» ճիշտ այն աստիճանի, որը թույլ է տալիս ապահովել կցորդման անհրաժեշտ մակարդակը:

Կա նաև վարորդների մի խումբ, որն ամռանը երթևեկում է ձմեռայյին անվադողերով: Նշենք, որ տաք ասֆալտի հետ շփումից ձմեռային անվադողն ավելի արագ է մաշվում: Ձմեռային անվադողը չոր (երբեմն նաև շիկացած) ասֆալտի վրա ավելի շատ է աղմկում, իսկ գլորքի դիմադրության հետևանքով ավելանում է վառելիքի ծախսն ու նվազում ավտոմեքենայի կառավարելիությունը: