Անվադողերի խնամքը

Անվադողերի խնամքը

Որպեսզի անվադողերը երկար ծառայեն, և ձեր ու ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների կյանքն անվտանգ լինի, պետք է պահպանել մի քանի պարզ կանոն`

  • Երբ բարձրանում եք մայթեզրերին՝ հնարավորինս դանդաղ արեք դա և ցանկալի է՝ ուղիղ անկյան տակ:
  • Առնվազն ամիսը մեկ ստուգեք պահպանաշերտի պատկերի խորությունը: Եթե անվադողը մաշված է՝ փոխեք այն:
  • Ոչ մի դեպքում մի քշեք մեծ քարերի կամ բարձր ու սուրանկյուն մայթեզրերի վրայով: Հաճախ հենց սուր քարերն ու մայթեզրերն են հանգեցնում անվադողի անտեսանելի վնասվածքներին, որոնք հետագայում բերում են նրան, որ անվադողը պայթում է բարձր արագությամբ ընթանալու ժամանակ:
  • Պարբերաբար հետազոտեք անվադողերը՝ խուսափելով վնասվածքներից, ինչպես նաև պտուտակների, մեխերի ու քարերի հետքերից: Այս առարկաները կարող են ներթափանցել անվադողի ողջ խորությամբ և դառնալ թափանցող ծակվածքի պատճառ: Ցանկացած դեպքում, եթե անվադողն անհնար է վերանորոգել, այն պետք է փոխարինել: Վնասված անվադողերը հաճախ պայթում են՝ բարձր արագությամբ ընթանալիս: Մտածեք ձեր անվտանգության մասին:
  • Հետևեք Ձեր ավտոմեքենայի անվադողերի ճնշմանը: Սովորաբար ճնշումն ստուգում են սառը անվադողերում (եթե դրանք տաքացել են ուղևորությունից հետո, պետք է սպասել 1.5-2 ժամ): Ոչ մի դեպքում բաց մի թողեք օդը տաքացած անվադողերից, քանի որ սառելուց հետո ճնշումը կիջնի թույլատելիից ավելի ցածր մակարդակի: Անվադողերի ճնշումն անհրաժեշտ է ստուգել երկու շաբաթը մեկ: Եթե անվադողում ճնշումը նորմայից ցածր է, այն կարող է տաքանալ և ստանալ ներքին վնասվածքներ: Իսկ նման վիճակում բարձր արագությամբ երթևեկելը կարող է հանգեցնել պահպանաշերտի շերտազատման, և անվադողը կարող է պայթել:
  • Անհարաժեշտ է հիշել, որ անվադողերը հնանում են, նույնիսկ եթե դրանք չեն օգտագործվում, կամ օգտագործվում են քիչ: Եթե չեք օգտագործել պահեստային անվադողը մի քանի տարի, այն պետք է կիրառել հատուկ զգուշությամբ՝ ձգտելով չգերազանցել արագությունը: